Գործողությունների Ծրագրեր

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2016-2018ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

(11.08.2016 - 30.06.2018)
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2016-2018ԹԹ.  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԾՐԱԳԻՐ

Ակնարկ

Հայաստանի Հանրապետության միանալը Բաց կառավարման գործընկերության (այսուհետ՝ ԲԿԳ) շարժմանն ազդարարվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի նամակով[1]՝ ողղված ԲԿԳ համակարգող խորհրդի համանախ­ագահ­ներին: 2011թ. հոկտեմբերի 17-ի իր նամակում նախարարը նշել էր, որ Հայաստանն ողջունում է Բաց կառավարման գործընկերության գաղափարը, որը պետությունների համար պետք է ձևավորի միասնական հարթակ՝ ստեղծելով իրենց ժողովուրդների կարիքներին առավել համապատասխանող կառավարություն­ներ: Այդ նամակից հինգ տարի անց, 2016 թվականին վստահաբար կարող ենք փաստել, որ Բաց կառավարման գործընկերությունը այլևս կայացել,  գաղափարից վերածվել է աշխարհի պետությունների շուրջ 1/3-ի համար ժողովրդավարությունը խթանող ամենաարդյունավետ գործիքներից մեկի: Այս հաջողությունն արժևորվում և գնահատվում է նաև մեր պետության կողմից, ինչի ապացույց է Հայաստանի  ազգային` երրորդ Գործողությունների ծրագրի մշակումը:

ԲԿԳ գաղափարախոսությունն ու գործիքակազմը միանգամայն համահունչ են Հայաստանի պես ոչ մեծ, բայց բարեփոխումները վճռական և հետևողական իրականացնող երկրի նպատակներին, որը օրակարգային խնդիր է դրել բարձրացնել հանրային կառավարման համակարգի արդյունավետությունը: Չունենալով այդ խնդրին հսկայական ռեսուրսներ ուղղելու հնարավորություն՝ մենք որդեգրել ենք կառավարման համակարգի կատարելագործման այլ, առավել հիմնարար քաղաքականություն. այն է՝ կիրառել բաց կառավարման դոկտրինը: Վերջինս ենթադրում է, որ տեղեկատվության հասանելիությունը, հաշվետվող­ականու­թյան բարձրացումը, մասնակցային վարքագծի խթանումը կհանգեցնեն ավելի հասուն, բանիմաց, զարգացած և պատասխանատու հասարակությունների ձևավորմանը: Արդյունքում կբարձրանա կառավարման համակարգի արդյունավետությունը և անհանդուրժողականությունն այնպիսի արատավոր երևույթների հանդեպ, ինչպիսիք են կոռուպցիան, անարդարությունը և հանրային միջոցների անարդյունավետ օգտագործումը: Այս նպատակները բխում են թե՛ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից, թե՛ Կառավարության ծրագրից և թե՛ համընդհանուր և ոլորտային ռազմավարական փաստաթղթերից, որոնց կիրարկման համար ձեռնարկվում են թիրախային միջոցառումներ և ծրագրեր:

Բաց կառավարումն ինքնին չի նշանակում կառավարման արդյունավետության բարձրացում, սակայն դրա միջոցով հնարավոր է ներդնել վերահսկողական նոր գործիքակազմ, բարձրացնել հաշվետվողականությունը, թափանցիկ դարձնել պետական գերատեսչությունների աշխատանքը, դրանով իսկ հզորացնել ժողովրդի իշխանությունը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի արդյունավետ կառավարմանը: Այս ամենից ելնելով՝ Հայաստանը շարունակում է առավել մեծ պարտավորվածությամբ ԲԿԳ սկզբունքները կյանքի կոչելու ուղին, ինչը պատվաբեր է 21-րդ դարի յուրաքանչյուր ժողովրդավար պետության համար: Կարևոր է նաև, որ ամրապնդվում է քաղաքացի-պետություն փոխգործակցության նոր մշակույթը՝ ապահովելով քաղաքացու ակտիվ մասնակցությունն որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործընթացներում:

 ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ  

Հայաստանի Հանրապետությունը 2011-2016թթ. ընթացքում ԲԿԳ իր երկու ազգային ծրագրերի միջոցով շոշափելի բարեփոխումներ է իրականացրել այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են բյուջետային համակարգը (օրինակ` Ծրագրային բյուջետավորումը), հանքարդյունաբերությունը (օրինակ՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը միանալու գործընթացը), առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը, պետական գնումների բարեփոխումները, իրավաստեղծ գործունեությունը, տեղեկատվության մատչելիությունը և այլն: Շուրջ 20-ից ավել հանձնառությունների միջոցով թիրախավորված գործողություններ են ձեռնարկվել ԲԿԳ հիմնական մարտահրավերների ուղղությամբ՝ բարելավելով հանրային ծառայությունների մատուցումը, հանրային միջոցների արդյունավետ կառավարումը,  հանրային վստահության խթանումը, ինչպես նաև ապահով համայնքների ստեղծումը:

Հայաստանի կողմից արդեն իսկ որդեգրած մոտեցում է դարձել ԲԿԳ սկզբունքներին համահունչ գործելաոճը նաև ԲԿԳ գործողությունների ծրագրից դուրս: Դրա վառ օրինակն է նախորդ Գործողությունների ծրագրերով ստանձնած պարտավորությունների շարունակականությունը: Նախորդ Գործողությունների ծրագրերով ստանձնած հանձնառությունները շարունակականորեն իրականացվում են անկախ դրանց՝ հաջորդ ԲԿԳ ծրագրերում չընդգրկելու հանգամանքից: Այսպես օրինակ՝ արդեն իսկ ներդրվել է «Mail-Armenia» համակարգը, որը գործում է e-Citizen պորտալի ներքո և ՀՀ քաղաքացիներին ամրակցվում են անձնական էլեկտրոնային հասցեներ: Աշխատանքներ են տարվում պաշտոնական ծանուցումներն ուղարկել նաև այդ համակարգի միջոցով: Համայնքների տեղական ինքնակա­ռա­վարման մարմինների գործունեության թափանցիկության ապահովում հանձնառությունը իրականացվելու է Հայաստանի 20000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների համար: Կշարունակվի նաև համայնքապետարանների գործունեու­թյան, տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ՝ ՏԻՄ) (համայնք­ների ղեկավարներին և ավագանիների անդամներին) վերապահված լիազորություն­ների իրականացման արդյունավետության բարձրացումը՝ քաղաքացիների սպասարկման նոր գրասենյակների բացման, ինչպես նաև համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների վերապատրաստման միջոցով: Հայաստանն ավարտին կհասցնի արդեն իսկ մեկնարկած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը միանալու գործընթացը:

Բացի այդ, երկրորդ Գործողությունների ծրագրով ստանձնած և, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով սահմանված վերջնաժամկետներում ավարտին չհասցրած հանձնառությունները ևս շարունակվելու են և ավարտին են հասցվելու՝ անկախ դրանց՝ երրորդ Գործողությունների ծրագրում չներառելու հանգամանքից:

Ի հավելումն վերոգրյալի՝ հարկ է նշել, որ Կառավարությունը հայտնել է և հաստատակամ է իր պատրաստակամության մեջ համատեղ աշխատել և աջակցել Գործողությունների ծրագրերի մշակման ընթացքում ստացված այն առաջարկների իրականացմանը, որոնք ԲԿԳ ձևաչափին չհամապատասխանելու պատճառով չեն ընդգրկվել Գործողությունների ծրագրերում, սակայն կարող են նպաստել կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Ոգեշնչող է, որ մեր երկրի ջանքերը նկատվում և գնահատվում են թե՛  հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից, և թե՛ միջազգային հանրության կողմից: Մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնած 13-րդ «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունների լավագույն իրականացման համար ՀՀ կառավարության աշխատակազմն արժանացավ «Ոսկե բանալի» մրցանակին: 2015 թվականի հոկտեմբերին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում ԲԿԳ նախաձեռնության գլոբալ համաժողովի շրջանակներում ամփոփվել են նախաձեռնության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության արդյունքները, որին առաջին անգամ մասնակցելու հայտ ներկայացրած Հայաստանն արժանացել է բարձր մրցանակի՝ զբաղեցնելով տարածաշրջանում (Ասիա-Խաղաղօվկիանոսյան) առաջին տեղը, և ստանալով այսպես կոչված՝ «Տարածաշրջանային չեմպիոն» կոչումը: Մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացրել է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» նախաձեռնությունը: Մրցույթում այն ներկայացվել է «Խելացի համայնք» (Smart Municipality) անվանմամբ: Ծրագրի նպատակն է Հայաստանի ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացումը և բաց կառավարման միջոցով համայնքների բնակիչներին ՏԻՄ-երի կողմից մատուցվող հանրային ծառայությունների բարելավումը:

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Նախորդ երկու Գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված աննախադեպ փորձը, ԲԿԳ միջազգային ցանցը և անկախ հաշվետվական մեխանիզմի (այսուհետ՝ ԱՀՄ) առաջարկությունները հանդիսացան այն անկյունաքարը, որի հիման վրա ՀՀ կառավարությունը՝ քաղաքացիական հասարակու­թյան, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ, նախաձեռնեց երրորդ Գործողությունների ծրագրի մշակման գործընթացը: Այժմ, առաջնորդվելով այն համոզմունքով, որ բազմակողմ համագործակցության և շահագրգիռ քննարկումների արդյունքում մշակված ծրագիրը հանգեցնում է որակապես բարձր և առավել շոշափելի արդյունքների, ԲԿԳ-Հայաստան երրորդ Գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակվեց հենց այդ տրամաբանությամբ: Այսինքն, առաջնահերթ կարևորություն էր տրված ծրագրի՝ ԲԿԳ հիմնարար սկզբունքներին համապատասխան մշակման փուլ անցկացնելու խնդրին, որն իր շղթայական ազդեցությունը պետք է ունենա հաջորդող 2 տարիների իրականացման ողջ գործընթացի վրա:

 

Գաղափարների հրավեր և բաց մրցույթ

 

Ծրագրի մշակման փուլը սկսվեց դեռևս 2016 թվականի հունվարից, երբ նախապես կազմվեց ծրագրի նախագծման քայլերի հաջորդականությունն ու ժամանակացույցը: Այն ներկայացվեց և քննարկվեց նաև փետրվարի 15-ին նախաձեռնության հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) ընդլայնված նիստի ժամանակ, որտեղ ՀՀ կառավարությունը հայտարարեց ծրագրի մշակման գործընթացի մեկնարկի մասին: Արդյունքում համաձայնեցված ժամանակացույցը հանդիպման հաջորդ օրն ուղարկվեց սույն գործընթացում ներգրավված կողմերին և միաժամանակ հրապարակվեց նաև www.ogp.am կայքում: Այնուհետև հրապարակվեցին հանձնառությունների ներկայացման համար սահմանված ձևաչափը և հայերեն ուղեցույցն այն հիմնական չափորոշիչների մասին, որոնցով պետք էր առաջնորդվել Գործողությունների ծրագրի հանձնառությունները մշակելիս: Ուղեցույցում տեղեկություն էր տրված ԲԿԳ 4 հիմնարար սկզբունքների և SMART չափանիշների մասին: Հայտարարվել էր նաև, որ ԲԿԳ սկզբունքներին համապատասխանելուց բացի Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան երրորդ գործողությունների ծրագիրը մշակելիս նախապատվությունը կտրվի այն առաջարկներին, որոնք, բացի նշված Բաց կառավարման գործընկերության չափանիշերի համապատասխա­նու­թյունից, միաժամանակ միտված կլինեն Միացյալ ազգերի կազմակերպության կողմից հաստատված կայուն զարգացման նպատակների իրականացմանը և համա­հունչ կլինեն Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավա­րությանը: Նախապես ուղեցույցում նշվել էր, որ առաջարկությունները, որոնք ենթադրում են նոր օրենքների նախագծերի մշակման և ընդունման, ինչպես նաև գործող օրենքներում փոփոխությունների կատարման պահանջ (նշված պահանջի ապահովումը դուրս է ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակից), գործողությունների ծրագրում չեն ընդգրկվի: Բացի այդ, Ծրագիրը կազմելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու հրավերը էլեկտրոնային եղանակով ուղարկվել է աշխատանքային խմբի անդամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իսկ պետական գերատեսչություններին տրվել է համապատասխան հանձնարարական: Նախագիծը, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ հայտարարությունը գործընթացում ակտիվ ներգրավված ՀԿ-ների կողմից շրջանառվել են նաև այլ գործընկեր ՀԿ-ների և քաղաքացիների միջև:

 

Քաղաքացիական նախաձեռնություններ

Հնարավորինս լայն շրջանակներին, այդ թվում անհատ քաղաքացիներին, գործարարներին, ընկերություններին՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, ԲԿԳ ծրագրի համար առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու

նպատակով ՀՀ Կառավարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կոլբա» նորարարական լաբորատորիայի աջակցությամբ մշակեց crowdsourcing նոր առցանց գործիք: Արդյունքում հայտարարվեց գաղափարների մրցույթ, և այս գործիքի միջոցով ներկայացվեց 18 առաջարկ:

Կազմակերպվել են նաև հանդիպում-քննարկումներ տարբեր ոլորտի փորձագետների հետ, որոնց ընթացքում գեներացվել են նոր մտքեր հավակնոտ հանձնառությունների տեսքով:

Արդյունքում ստացվել և մշակվել է 70-ից ավելի առաջարկություն: ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից առաջարկների ամփոփ փաթեթը ներկայացվել է աշխատանքային խմբի անդամների քննարկմանը: Ստացված առաջարկություններն անցել են քննարկումների մի քանի փուլ: Նախ դրանց գերակշռող մեծամասնությունը շրջանառվել է պետական գերատեսչությունների միջև՝ մասնագիտական կարծիք ստանալու նպատակով: Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվել են մի շարք հանդիպում-քննարկումներ առաջարկների հեղինակների և համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Առանձին քննարկվել են նաև գերատեսչություններից ստացված առաջարկները:

 

Բազմաշահառու քննարկում

2016թ. հունիսի 11-12-ը Աղվերանում, ՄԱԿ-ի ԶԾ-ի աջակցությամբ, կայացավ աշխատանքային խմբի ընդլայնված արտագնա նիստը՝ ԲԿԳ 2016-2018թթ. Գործողությունների ծրագրի աշխատաժողով խորագրով: Առաջարկները քննարկելու նպատակով մասնակիցները բաժանվել էին քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչներից կազմված երկու

ենթախմբերի: Յուրաքանչյուր խումբ առանձին քննարկեց առաջարկությունների փաթեթը: Ենթախմբերը պետք է գնահատեին առաջարկությունները և որոշեին դրանք ընդգրկել (եթե համապատասխանում է ԲԿԳ չափանիշներին և սկզբունքներին) կամ չընդգրկել (եթե չի համապատասխանում ԲԿԳ չափանիշներին և սկզբունքներին) ԲԿԳ ԱԾ-ում: Դրա հիման վրա ենթախմբերը կազմեցին իրենց համար ընդունելի կարճ ցուցակ: Այդ երկու կարճ ցուցակների համադրմամբ կազմվեց ընդհանուր միասնական կարճ ցուցակ: Այն առաջարկությունները, որոնք ընդգրկված էին միայն մեկ ենթախմբի կարճ ցուցակում, ևս քննարկվեցին և դրանցից որոշները նույնպես համալրեցին միասնական կարճ ցուցակը: Հարկ է նշել, որ բացի աշխատանքային խմբի անդամներից ենթախմբերի աշխատանքներին, ինչպես նաև ընդհանուր հանդիպմանը մասնակցում էին նաև այլհասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, աշխատանքային խմբի անդամ չհանդիսացող պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք ոլորտներում բարձր համբավ ունեցող փորձագետներ:

Ծրագրի նախագծի վերջնական տարբերակը քննարկվել և հավանության է արժանացել հունիսի 20-ին կայացած աշխատանքային խմբի ընդլայնված նիստում:

Ընդհանուր առմամբ ներկայացվել էր շուրջ 70 առաջարկություն, որոնցից ընտրվեցին 8-ը, որոնք համապատասխանում էին ԲԿԳ սկզբունքներին և ձևաչափին: Ծրագրում ներառված յուրաքանչյուր պարտավորություն թիրախային է և ընտրված է համակողմանի քննարկումների արդյունքում:

ՀՀ կառավարությունը, իր ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագիրը մշակելիս, առաջնորդվել է ԲԿԳ մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համապատասխան պարտավորությունների ներգրավման սկզբունքով, ԲԿԳ սկզբունքներով և www.opengovpartnership.org կայքում առկա գործողությունների ծրագրի մշակման ձևաչափով, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության կողմից հաստատված կայուն զարգացման նպատակներով ու ազգային հակակոռուպցիոն ռազմավա­րությամբ:

Ստացված և Ծրագրում չներառված առաջարկությունների վերաբերյալ կազմվել է ամփոփաթերթ, որտեղ նշվել է դրանք ծրագրում չընդգրկելու հիմնավորումը և պարզաբանումը: Այդ ամփոփաթերթը ներկայացվել է աշխատանքային խմբի անդամներին և տեղադրվել www.ogp.am կայքում՝ ապահովելով դրա հասանելիությունը հանրության համար:

ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագիրը մշակելու գործընթացում ներգրավված բոլոր կողմերի, մասնավորապես՝ պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, փորձագետ­ների և անհատ քաղաքացիների ջանքերը: Նշված գործընթացում ներգրավված են եղել կազմակերպություններ և անձինք ըստ Ցանկ N1-ի:

ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագրի վերաբերյալ անկախ հաշվետվական մեխանիզմի (այսուհետ՝ ԱՀՄ) հետազոտողի զեկույցի առաջարկությունների հիման վրա ՀՀ կառավարությունը զգալի շտկումներ իրականացրեց ծրագրի մշակման գործընթացում: Այսպես, օրինակ մշակվեց և հրապարակվեց ծրագրի մշակման ժամանակացույցը և ծրագրում հանձնառություն­ների չափանիշների վերաբերյալ ուղեցույցը,  ներգրավվեցին թվով ավելի շատ ՀԿ-ներ ու առաջին անգամ, անհատ քաղաքացիներ, իրականացվեցին մի շարք իրազեկման մարզային արշավներ և հանդիպումներ, կազմակերպվեցին բազմաթիվ շահագրգիռ քննարկումներ, ներգրավվեցին նաև տարբեր ոլորտների փորձագետ­ներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Ծրագրի մշակման գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով նկարահանվեց և հեռարձակվեց հեռուստահաղորդում: Թվարկված նյութերը տեղադրվել են և հասանելի են ogp.am կայքում:

 

 

Հանձնառություններ

Վերնագիր
ՄԱԿ-ի նպատակ
Տարի
8. Մեկ պատուհան բանակում. ՀՀ զինկոմիսարիատներում «Մեկ պատուհանի» պիլոտային ծրագրի ներդրում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2016-2018ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2016-2018) 7. Open &Social. ինտեգրված սոցիալական ծառայությունների մատչելիություն և իրազեկվածության բարձրացում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2016-2018ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2016-2018) 6. Հաշվետու լիցենզավորում. Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2016-2018ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2016-2017) 5. Համայնքային որոշումների պորտալ. Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների միասնական իրավական տեղեկատվական համակարգի ստեղծում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2016-2018ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2016-2018) 4. «Բաց տվյալներ» պաշտոնական հայտարարագրերում. բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի կատարելագործում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2016-2018ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2016-2018) 3. «Ավելի ինտերակտիվ բյուջե». Պետական բյուջեի թափանցիկության ապահովում՝ «բաց տվյալների» սկզբունքի կիրառմամբ «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2016-2018ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2016-2018) 2. Կառավարության դրամաշնորհների հաշվետվողականություն. ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2016-2018ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2016-2018) 1. Պատասխանատու գործուղում. Հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց արտասահման գործուղումների թափանցիկության և հաշվետվողականության ապահովում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2016-2018ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2016-2017)